Jump to content

Բեթի Ֆրիդան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեթի Ֆրիդան
անգլ.՝ Betty Friedan
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 4, 1921(1921-02-04)[1][2][3][…]
ԾննդավայրՊերորիա, Իլինոյս, ԱՄՆ[4]
Մահացել էփետրվարի 4, 2006(2006-02-04)[5][1][2][…] (85 տարեկան)
Մահվան վայրՎաշինգտոն, ԱՄՆ[6]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՍմիթ Քոլեջ[7], Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Esalen Institute? և Peoria High School?
ԵրկերThe Feminine Mystique?[8], The Second Stage?[9] և The Fountain of Age?[10]
Մասնագիտությունլրագրող, գրող, կանանց իրավունքների պաշտպան, սոցիոլոգ և հոգեբան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունPhi Beta Kappa
 Betty Friedan Վիքիպահեստում

Բեթի Ֆրիդան (Բեթի Նաոմի Գոլդշտեյն, անգլ.՝ Betty Friedan, փետրվարի 4, 1921(1921-02-04)[1][2][3][…], Պերորիա, Իլինոյս, ԱՄՆ[4] - փետրվարի 4, 2006(2006-02-04)[5][1][2][…], Վաշինգտոն, ԱՄՆ[6]), ամերիկյան ֆեմինիզմի առաջնորդներից մեկն է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հրեական ընտանիքում։ Ֆրիդանը հանդես էր գալիս կանաց իրավահավասարության համար, տղամարդկանց հավասար աշխատավարձից մինչև երկրի քաղաքական կյանքի մասնակցույթուն, և հղիության ընդհատման արգելքի վերացման։

Դեռ երիտասարդ տարիներին նա ակտիվ էր հրեական և մարքսիստական շրջաններում։ Ավելի ուշ նա գրել է, թե ժամանակ առ ժամանակ ինչպես էր մեկուսացված զգում հրեական հասարակությունից, ինչպես նաև, որ «Անարդարության նկատմամբ կիրքը... հակասեմականության անարդարության իմ զգացումներից» (անգլ.՝ «passion against injustice...originated from my feelings of the injustice of anti-Semitism»)։ Նա հաճախել է Պեորիայի միջնակարգ դպրոցը և ակտիվ մասնակցություն է ունեցել դպրոցական թերթի գրման գործում։ Երբ թերթում սյունակ գրելու խնդրանքը մերժվեց, նա և նրա վեց ընկերները հրապարակեցին «Tide» գրական ամսագիրը, որտեղ քննարկվում էր ընտանեկան կյանքը։

1938 թվականին նասովորել է Սմիթի կանանց քոլեջում (անգլ.՝ Smith College)։ Ոսման առաջին տարում նա կրթաթոշակ է ստացել` ուսման մեջ առաջադիմության համար։ Երկրորդ կուրսում նա տարվել է պոեզիայով և մի շարք բանաստեղծություններ է հրապարակել։ 1941 թվականին նա դարձել է քոլեջի թերթի գլխավոր խմբագիրը։ Նրա ղեկավարությամբ խմբագրվոող հոդվածները դարձան ավելի քաղաքական` զբաղեցնելով ուժեղ հակապատերազմյան դիրքորոշում։

1966 թվականին Ֆրիդանը ստեղծել է ԱՄՆ-ի կանանց ազգային կազմակերծությունը և դարձել նախագահ։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեթի Ֆրիդան հայտնիություն է ձեռք բերել 1963 թվականին՝ «Կանացիության գաղտնիքը»(«The Feminine Mystique») գրքի հրապարակումից հետո։ Գրքում ասվում էր, որ «կանացիություն» հասկացությւոնը հնարել են տղամարդիկ, որպեսզի արդարացնեն տնային տնտեսուհու և մոր դերը, որը ժամանակակից աշխարհում տրվում է կնոջը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեթի Ֆրիդան» հոդվածին։